Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 26 անշարժ գույք ու հարյուրավոր միլիոններ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 26 անշարժ գույք.
  • 7 տրանսպորտային միջոց.
  • 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 893 մլն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 276 մլն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

The post Դատախազությունը պահանջում է նախկին նախարարից բռնագանձել 26 անշարժ գույք ու հարյուրավոր միլիոններ appeared first on CIVILNET.

Leave a comment