Կախա Կալաձեն չի կարող լքել Աբու Դաբին ստեղծված իրավիճակի պատճառով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այժմ գտնվում է Աբու Դաբիում և չի կարողանում մեկնել Վրաստան՝ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Թբիլիսիի քաղաքապետը շաբաթավերջին այցելել է Աբու Դաբի։ Ստեղծված իրավիճակի պատճառով նա ներկայումս չի կարողանում թռչել»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, որը մեկնել էր նշելու իր ծննդյան օրը, կնոջ և ուղեկիցների հետ «մնացել է» Դուբայում՝ Իրանի կողմից ձեռնարկված պատասխան հարվածների հետ կապված չվերթերի չեղարկման պատճառով։

Leave a comment