Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) որոշում է կայացրել փակել իր դեսպանատունը Թեհրանում և հետ կանչել դեսպանին ու բոլոր դիվանագետներին Իրանի մայրաքաղաքից՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին: Այս մասին ասված է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունում:
«ԱՄԷ-ն հայտարարում է Թեհրանում իր դեսպանատան փակման և Իրանում գտնվող դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: