Արաբական Միացյալ Էմիրությունները փակում է իր դեսպանատունը Թեհրանում


Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) որոշում է կայացրել փակել իր դեսպանատունը Թեհրանում և հետ կանչել դեսպանին ու բոլոր դիվանագետներին Իրանի մայրաքաղաքից՝ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին: Այս մասին ասված է ԱՄԷ-ի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունում:


«ԱՄԷ-ն հայտարարում է Թեհրանում իր դեսպանատան փակման և Իրանում գտնվող դեսպանի և  դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a comment