Աշխատանքներ են տարվում ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան փոխադրելու ուղղությամբ․ ԱԳՆ

ՀՀ կառավարությունն աշխատանքներ է իրականացնում՝ հնարավորության պարագայում օդային ճանապարհով Հայաստան փոխադրելու չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին: Հայտնում են Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունից։

«Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արդեն երկրորդ օրն է՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակումների հետևանքով փակվել են տարածաշրջանի մի շարք երկների օդային ճանապարհները, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների։

The post Աշխատանքներ են տարվում ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան փոխադրելու ուղղությամբ․ ԱԳՆ appeared first on CIVILNET.

Leave a comment