Իրանում շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավարության խորհուրդ․ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Շուտով կձևավորվի ժամանակավոր ղեկավարության խորհուրդ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

– Իրանը բաժանելու մասին մտածող խմբերը պետք է իմանան, որ զինված ուժերը պահպանում են երկրի միասնությունը;

– Ես զգուշացնում եմ ձեզ. մենք մեղմություն չենք ցուցաբերի անջատողական խմբավորումների նկատմամբ;

– Իրանի ժողովուրդը թույլ չտվեց, որ երկիրը քանդվի։

– 12-օրյա պատերազմում թշնամին բախվեց մեծ քաղաքակրթական ամրոցի։

– Այս օրերին ժողովուրդը ցույց տվեց իր հասունությունը և, չնայած թշնամու ողջ քարոզչությանը, պահպանեց միասնությունը։

– Մենք նախորդ պատերազմում շատ զոհեր ունեցանք, բայց երեկ մեր զոհերի թիվը շատ ցածր էր. զինված ուժերը, նախորդ պատերազմից ստացված փորձով, լավ են կատարում իրենց աշխատանքը։

Leave a comment