Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է։ Այս տեղեկատվությունը հաստատել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը։
«Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին նահատակվել է», – ասվում է պետական հեռուստատեսության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Այս տեղեկատվությունը կիրակի՝ մարտի 1-ի առավոտյան հաստատել են նաև իրանական պետական լրատվական գործակալությունները՝ Tasnim, IRNA, ISNA, Mehr և Fars-ը: Fars-ը հայտնել է, որ Խամենեին սպանվել է իր աշխատավայրում՝ իր բնակարանում: Գործակալությունը գրել է, որ նա մահացել է փետրվարի 28-ի վաղ առավոտյան։
Երկրի կառավարությունը հայտարարել է 40-օրյա ազգային սուգ և համազգային ոչ աշխատանքային յոթ օրեր: Խամենեին ղեկավարել է Իսլամական Հանրապետությունը վերջին 36 տարիների ընթացքում: