Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է. երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել


Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով. այս տեղեկությունը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսությունը։


«Իրանի մեծ ժողովուրդ, Իրանի գերագույն առաջնորդ իմամ Խամենեին զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, Խամենեին սպանվել է շաբաթ օրը` վաղ առավոտյան, իր գրասենյակում։


Իսլամական հանրապետության նախագահի գրասենյակը նախազգուշացրել է, որ գերագույն առաջնորդի մահն անպատասխան չի մնա։


Իրանում այդ կապակցությամբ հայտարարվել է 40-օրյա սուգ և ոչ աշխատանքային շաբաթ։


Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:


Իրանական Fars գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաստատել էր միայն երկրի գերագույն առաջնորդի դստեր, փեսայի, թոռնուհու և հարսի մահը։

Leave a comment