Իրանը հարվածներ է հասցրել 14 ամերիկյան բազայի. իշխանություն

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող 14 ամերիկյան բազայի և Իսրայելի կարևոր կենտրոններին։ Ինչպես տեղեկացնում է «Tasnim» գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը։

«Բացի սիոնիստական ռեժիմի կենսական, ռազմական և անվտանգային կենտրոններից, հարվածներ են հասցվել նաև տարածաշրջանում ԱՄՆ–ի 14 կարևոր հենակետերի ուղղությամբ։ Ամերիկյան ագրեսորի և (իսրայելական – խմբ.) ռեժիմի ուժերի հարյուրավոր զինվորականներ ոչնչացվել են», – իրանական հեռուստատեսության եթերում ասել է շտաբի խոսնակը:

ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր մի շարք հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ավերածություններ և զոհեր կան։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին:

Leave a comment