https://arm.sputniknews.ru/20260228/anaraki-kiraki-ete-ynkats-es-karvogh-es-votqi-kangnel-99214504.html
Անառակի կիրակի․ եթե ընկած ես, կարող ես ոտքի կանգնել
Անառակի կիրակի․ եթե ընկած ես, կարող ես ոտքի կանգնել
Sputnik Արմենիա
Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է օրվա… 28.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-28T20:13+0400
2026-02-28T20:13+0400
2026-02-28T20:13+0400
հայաստան
տեր փառեն
պահք
անառակի կիրակի
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99230677_0:0:1920:1080_1920x0_80_0_0_575a31719442544b896b34576c459dcb.jpg.webp
Մեծ պահքի երրորդ կիրակին անունը ստացել է աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակից, որտեղ պատմվում է, թե ինչպես մի մեծահարուստի կրտսեր որդին, վերցնելով իրեն հասանելիք հարստությունը, գնում է և վատնում է ամբողջ ունեցվածքը։«Պահ է լինում, երբ ստիպված է լինում ճաշակելու խոզերի կերակուրը, այդքան ընկնում է անառակ որդին»,- ասում է տեր հայրը։Դրանից հետո անառակ որդին տուն է վերադառնում, որտեղ հայրն ընդունում է նրան։«Ասում է՝ Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո (հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ)։ Ինձ ընդունիր քեզ համար իբրև քո վարձկաններից, այլ ոչ թե որպես որդի։ Այս որոշումն իր համար շատ ճակատագրական է լինում դրական իմաստով։ Երբ տուն է վերադառնում, հայրը հեռվից տեսնում է իր զավակին, ճանաչում է նրան և ընդունում է իբրև իր որդուն, ասում է՝ «բերեք նրա պատմուճանը, բերեք նրա կոշիկները, իշխանության խորհրդանիշերը, որովհետև իմ այս որդին կորած էր և գտնվեց, մեռած էր և կենդանացավ»,- ասում է տեր Փառենը։Անառակի կիրակին հաջորդում է Արտաքսման կիրակին․ օրվա խորհուրդն այն է, որ եթե դու արտաքսվել ես, ընկել ես, վերադառնալու հնարավորություն ունես, պիտի որոշում կայացնես, գնաս և ասես՝ «Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո», և ներողություն խնդրես։Հիշեցնենք` Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն, սկսվել է փետրվարի 16-ին: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:Պահքը մեր հոգու զորացման համար է. միասնական աղոթք Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1a/99230677_301:0:1741:1080_1920x0_80_0_0_a849f1c36ac60da232657120957d72c6.jpg.webp
հայաստան, տեր փառեն, պահք, անառակի կիրակի, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, տեր փառեն, պահք, անառակի կիրակի, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մեծ պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է օրվա խորհուրդը։
Մեծ պահքի երրորդ կիրակին անունը ստացել է աստվածաշնչյան «Անառակ որդու վերադարձը» առակից, որտեղ պատմվում է, թե ինչպես մի մեծահարուստի կրտսեր որդին, վերցնելով իրեն հասանելիք հարստությունը, գնում է և վատնում է ամբողջ ունեցվածքը։
«Պահ է լինում, երբ ստիպված է լինում ճաշակելու խոզերի կերակուրը, այդքան ընկնում է անառակ որդին»,- ասում է տեր հայրը։
Դրանից հետո անառակ որդին տուն է վերադառնում, որտեղ հայրն ընդունում է նրան։
«Ասում է՝ Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո (հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ)։ Ինձ ընդունիր քեզ համար իբրև քո վարձկաններից, այլ ոչ թե որպես որդի։ Այս որոշումն իր համար շատ ճակատագրական է լինում դրական իմաստով։ Երբ տուն է վերադառնում, հայրը հեռվից տեսնում է իր զավակին, ճանաչում է նրան և ընդունում է իբրև իր որդուն, ասում է՝ «բերեք նրա պատմուճանը, բերեք նրա կոշիկները, իշխանության խորհրդանիշերը, որովհետև իմ այս որդին կորած էր և գտնվեց, մեռած էր և կենդանացավ»,- ասում է տեր Փառենը։
Անառակի կիրակին հաջորդում է Արտաքսման կիրակին․ օրվա խորհուրդն այն է, որ եթե դու արտաքսվել ես, ընկել ես, վերադառնալու հնարավորություն ունես, պիտի որոշում կայացնես, գնաս և ասես՝ «Հայր, մեղայ յերկինս եւ առաջի քո», և ներողություն խնդրես։
Հիշեցնենք` Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն, սկսվել է փետրվարի 16-ին: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին: