Լուրեր |
Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։
Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ Այս մասին տեղեկացնում է Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։
«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեսպանության ֆեյսբուքյան, ինստագրամյան կամ X-ի պաշտոնական օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝(+965) 25322175, (+965) 90065454, (+965) 25322174»,- ասվում է հաղորդագրությունում։