Հանրապետությունում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով


Երևան քաղաքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը սպասվում են տեղումներ․ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։


Մարտի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Հանրապետության տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-2-ը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։


Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։


Մարտի 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-3-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Leave a comment