Իրանը շարունակում է TRIPP-ը համարել «կարմիր գիծ»․ Խամենեիի խորհրդական

Բաժանորդագրվել

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասներ է հայտնել Թեհրանում ՀՀ դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Թեհրանը շարունակում է «Թրամփի ուղի» նախագիծը համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Ettelaat թերթի համար գրած հոդվածում հայտնել Իրանում Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի մասին։ Վելայաթիի խոսքով՝ զրույցի ընթացքում նա նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, և դրա համար «նրանց ոտքերը կկոտրեն»։

Խորհրդականը նշել է, որ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ արտաքին քաղաքականությանն ու ազգային շահերին վերաբերող ռազմավարական սկզբունքները Իրանի Իսլամական Հանրապետության համար «կարմիր գիծ» են։

Leave a comment