«Այս աhաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»․ Թրամփը դիմել է նաև Իրանի ժողովրդին

ԱՄՆ ուժերի հարձակումները սահմանափակվում են Իրանի ներսում տեղակայված թիրախներով։

– Իրանի վրա հարձակումը լայնածավալ է և, ինչպես սպասվում է, կշարունակվի առնվազն մի քանի օր, գրել է NYT-ն՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների։

 – Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական Բուշերին։

– ԶԼՄ-ները հաղորդել են, որ ավիահարվածներ են հասցվել Բանդար Աբբաս քաղաքին։ Թիրախը, հավանաբար, Իրանի ռազմածովային ուժերն են։

– Նրանք շատ դաժան, սարսափելի մարդկանց դաժան խումբ են, նրանց սպառնալից գործունեությունն անմիջականորեն վտանգում է ԱՄՆ-ին, մեր զորքերին, արտերկրում մեր  բազաներին և մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի մասին։

– Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Երկին կասեմ․ երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ։

– Կարող ենք զոհեր ունենալ, դա հաճախ է պատահում պատերազմում, բայց սա անում ենք ապագայի համար։

– Երբ ավարտենք, ստանձնեք ձեր [Իրանի ժողովուրդ] կառավարությունը. այն ձերը կլինի։ Սա, հավանաբար, ձեր միակ հնարավորությունն է սերունդների համար։

Leave a comment