Փետրվար 28,2026 11:21
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Ըստ ամենայնի՝ իսրայելա-(ամերիկյան) հարվածների թիրախում է եղել Իրանի ղեկավարությունը (դրանց թվում՝ Այաթոլլա Խամենեին և նախագահ Փեզեշքյանը), սակայն վերջիններս Թեհրանում չեն։
Միաժամանակ օրերս New York Times-ը հայտնել էր, որ Իրանի ղեկավարությունը պատրաստ է նաև այդպիսի զարգացմանը. հոգևոր առաջնորդ Խամենեին ամեն բարձրագույն պաշտոնի համար արդեն իսկ նշանակել է 4 հոգու։ Այդ նշանակումների մեջ, ըստ ամերիկյան աղբյուրների, գլխավոր դերը պատկանում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: