Իսրայելի օդային տարածքը պաշտոնապես փակվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանին հարվածելու ֆոնին։
Ներքին ճակատի հրամանատարությունը հայտարարել է անվտանգության քաղաքականության փոփոխության մասին։
Նոր հրահանգների համաձայն՝ արգելվում են կրթական միջոցառումները, հավաքույթները և աշխատանքային վայրեր այցելությունները, բացառությամբ կենսականորեն կարևոր ոլորտների։
Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։ Բնակչությանը խորհուրդ է տրվել աշխատել տնից:
Մի քանի հրթիռներ են ընկել Թեհրանի Համալսարանական փողոցում և Ջոմհուրի թաղամասում, գրել են ԶԼՄ-ները։