Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել Թեհրանին հարվածելու ֆոնին․ ինչ է հայտնի

Իսրայելի օդային տարածքը պաշտոնապես փակվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանին հարվածելու ֆոնին։

Ներքին ճակատի հրամանատարությունը հայտարարել է անվտանգության քաղաքականության փոփոխության մասին։

Նոր հրահանգների համաձայն՝ արգելվում են կրթական միջոցառումները, հավաքույթները և աշխատանքային վայրեր այցելությունները, բացառությամբ կենսականորեն կարևոր ոլորտների։

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել։ Բնակչությանը խորհուրդ է տրվել աշխատել տնից:

Մի քանի հրթիռներ են ընկել Թեհրանի Համալսարանական փողոցում և Ջոմհուրի թաղամասում, գրել են ԶԼՄ-ները։

Leave a comment