https://arm.sputniknews.ru/20260227/katvoghikvosy-hvogehangsti-karg-e-katarel-sumgajiti-jarderi-zvoheri-hvogineri-khaghaghutjan-hamar-99280877.html
Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել Սումգայիթի ջարդերի զոհերի հոգիների խաղաղության համար
Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել Սումգայիթի ջարդերի զոհերի հոգիների խաղաղության համար
Sputnik Արմենիա
Պաշտոնական տվյալներով՝ 1988–ի այս օրերին զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։ 27.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-27T20:38+0400
2026-02-27T20:38+0400
2026-02-27T20:39+0400
սումգայիթ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
զոհ
հոգեհանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99279911_0:63:1200:738_1920x0_80_0_0_3fd01fb4ff097b3a51f4bf058454a482.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ հանգստյան ժամերգության ավարտին Մայր տաճարում այսօր կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ–ին Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։ Այս մասին տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը: «Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար»,- ասված է հայտարարությունում:Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99279911_67:0:1134:800_1920x0_80_0_0_1b7e3fb172b3d7328fedf6ecf3603c52.jpg.webp
սումգայիթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, զոհ, հոգեհանգիստ
սումգայիթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, զոհ, հոգեհանգիստ
Պաշտոնական տվյալներով՝ 1988–ի այս օրերին զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
«Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։