Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել Սումգայիթի ջարդերի զոհերի հոգիների խաղաղության համար

https://arm.sputniknews.ru/20260227/katvoghikvosy-hvogehangsti-karg-e-katarel-sumgajiti-jarderi-zvoheri-hvogineri-khaghaghutjan-hamar-99280877.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1b/99279911_67:0:1134:800_1920x0_80_0_0_1b7e3fb172b3d7328fedf6ecf3603c52.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սումգայիթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, զոհ, հոգեհանգիստ

սումգայիթ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, զոհ, հոգեհանգիստ

Բաժանորդագրվել

Պաշտոնական տվյալներով՝ 1988–ի այս օրերին զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ հանգստյան ժամերգության ավարտին Մայր տաճարում այսօր կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ–ին Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի։ Այս մասին տեղեկացրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

«Եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Leave a comment