Ռուսական կողմի հետ քննարկվել է Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը


Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։


Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին։


 


Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակելու վերաբերյալ։

Դիտումների քանակ18

Leave a comment