ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածը չի հանգեցնի երկարատև հակամարտության․ Վենս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածը չի հանգեցնի Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտության, այս կարծիքը հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը The Washington Post-ին տված հարցազրույցում։

«Այն միտքը, որ մի քանի տարի շարունակ կներքաշվենք Մերձավոր Արևելքում անվերջ պատերազմի մեջ, նույնիսկ մոտ չէ իրականությանը», – ասել է նա։

Վենսը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս քննարկում է Իրանին հարվածելու հարցը։ Սակայն, փոխնախագահի խոսքով, «խնդրի դիվանագիտական ​​լուծում» հնարավոր է։

Միևնույն ժամանակ, Axios-ը հաղորդում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Քուփերը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակներ։

Leave a comment