Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր պահանջները Ժնևի բանակցություններում, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Հրապարակման համաձայն՝ բանակցությունները վերաբերել են ուրանի արտասահման տեղափոխմանը։ Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը, ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները կամ անորոշ ժամանակով սահմանափակումներ մտցնել իր միջուկային ծրագրի զարգացման վրա։
Փետրվարի 26-ին Ժնևում սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացվող Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի ձեռնարկատեր Ջարեդ Քուշները հիասթափված են եղել Իրանի հետ առավոտյան բանակցություններից։