Պակիստանի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ 36 աֆղան զինվորական է սպանվել

Բաժանորդագրվել

Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով 36 աֆղան թալիբ է մահացել, փոխհրաձգությունների ընթացքում զոհվել է նաև պակիստանցի 2 զինվոր։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը:

«Այս պահին հաստատված տեղեկությունների համաձայն՝ պակիստանյան բանակի գործողության ընթացքում սպանվել է թալիբների ռեժիմի 36 գրոհային, բազմաթիվ վիրավորներ կան։ Պակիստանի բանակի երկու զինվոր զոհվել է հայրենիքը պաշտպանելիս, երեքը վնասվածքներ են ստացել»,-հայտնել է Թարարը:

Անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ էր հասցրել աֆղանական Նանգարհար և Փաքթիքա նահանգների շրջաններին, ինչի հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունների, զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Ուրբաթ գիշերը Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել էին, որ ի պատասխան ռմբակոծությունների լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել պակիստանյան ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ՝ երկիրը սահմանազատող Դյուրանդի գծի երկայնքով:

Leave a comment