https://arm.sputniknews.ru/20260226/irann-amn-in-arajarkel-e-zhamanakavvorapes-sarecnel-urani-harstacumy-99245589.html
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը
Sputnik Արմենիա
Աղբյուրի փոխանցմամբ` Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի: 26.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-26T19:53+0400
2026-02-26T19:53+0400
2026-02-26T19:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ուրան
բանակցություն
օման
միջուկային վառելիք
միջուկային ծրագիր
միջուկային զենք
միջուկային պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36965046_0:83:1600:983_1920x0_80_0_0_e4167680b6a280a5ce5ca1b410ac4487.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը: Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։Աղբյուրի համաձայն՝ Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։Ներկայում Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջում են հայտարարել Ժնևում ընթացող բանակցություններում և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օման
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36965046_90:0:1511:1066_1920x0_80_0_0_8cc644d17fb5238df4f38e617f60bb72.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, բանակցություն, օման, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, բանակցություն, օման, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր
Աղբյուրի փոխանցմամբ` Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:
«Մեր առաջարկով պնդում ենք, որ ունենք հարստացման ինքնիշխան իրավունք, և առաջարկում ենք ժամանակավորապես՝ սահմանափակ ժամկետով, սառեցնել հարստացումը», – հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:
Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։
Ներկայում Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:
Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջում են հայտարարել Ժնևում ընթացող բանակցություններում և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ: