Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը

https://arm.sputniknews.ru/20260226/irann-amn-in-arajarkel-e-zhamanakavvorapes-sarecnel-urani-harstacumy-99245589.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1c/36965046_90:0:1511:1066_1920x0_80_0_0_8cc644d17fb5238df4f38e617f60bb72.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, բանակցություն, օման, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ուրան, բանակցություն, օման, միջուկային վառելիք, միջուկային ծրագիր, միջուկային զենք, միջուկային պայմանագիր

Բաժանորդագրվել

Աղբյուրի փոխանցմամբ` Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը: Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։

«Մեր առաջարկով պնդում ենք, որ ունենք հարստացման ինքնիշխան իրավունք, և առաջարկում ենք ժամանակավորապես՝ սահմանափակ ժամկետով, սառեցնել հարստացումը», – հայտնել է աղբյուրը:

Աղբյուրի համաձայն՝ Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:

Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։

Ներկայում Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:

Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջում են հայտարարել Ժնևում ընթացող բանակցություններում և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ:

Leave a comment