Իրանն ու ԱՄՆ–ն բանակցություններն ընդմիջել են խորհրդակցություններ անցկացնելու համար․ԶԼՄ

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցները Ժնևում կազմակերպված բանակցությունների մասին իրարամերժ տեղեկություններ են հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն Ժնևում անցկացվող բանակցություններն ընդմիջել են խորհրդակցություններ անցկացնելու համար: Տեղեկությունը հայտնում է իրանական «IRIB» պետական հեռուստառադիոընկերությունը։

«Բանակցությունները նախատեսվում է շարունակել երեկոյան», – ասված է իրանական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:

«Axios»–ի լրագրող Բարաք Ռավիդն էլ, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է, բանակցությունները 3 ժամ են տևել։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։

Ժնևյան այսօրվա հանդիպումը կազմակերպվել է Օմանի միջնորդությամբ։

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել այնքան, որքան անհրաժեշտ է. ԱԳՆ

Leave a comment