Էփշթեյնի հետ կապ ունեցող Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը հրաժարական է տվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ և գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեն, որը ներգրավված էր մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործում, հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Բրենդեն հրաժարականի մասին հայտարարել է մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ֆորումի ղեկավարությունը անկախ հետաքննություն է սկսել Էփշթեյնի հետ իր կապերի վերաբերյալ:

Ավելի վաղ «Neue Zürcher Zeitung» թերթը նշել էր, որ հրապարակված PDF ֆայլերը պարունակում են Էփշթեյնի և Բրենդայի միջև 2018 և 2019 թվականների բազմաթիվ էլեկտրոնային նամակներ և զրույցներ, որոնք վկայում են բարեկամական հարաբերությունների մասին։

Leave a comment