Սենատում մերժել են բանաձևը, որը Թրամփից կպահանջեր դադարեցնել Իրանի դեմ հարվածները

ԱՄՆ Սենատում մերժել են բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփից կպահանջեր դադարեցնել Իրանի դեմ հարվածները։

Քվեարկությունը տեղի է ունեցել Սենատի լիագումար նիստի ընթացքում պատերազմական լիազորություններին վերաբերող բանաձևի նախագծի շուրջ։

51 սենատոր դեմ է քվեարկել առաջարկին, իսկ 48 օրենսդիր՝ կողմ։

Փենսիլվանիայից սենատոր Ջոն Ֆետերմանը, ով հայտնի է Իսրայելին աջակցող իր դիրքորոշմամբ, Դեմոկրատական ​​կուսակցության միակ անդամն է եղել, որը դեմ է քվեարկել բանաձևին։

Հանրապետական ​​սենատորներ Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Ռենդ Փոլը սատարել են դեմոկրատների նախաձեռնությունը՝ կողմ քվեարկելով առաջարկին։

Leave a comment