ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։
Դեյվիդ Ալենը հանդիպել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանին, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, դիտարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից տրամադրված տեխնիկական միջոցներն ու սարքավորումները։
Հավատարմատարը նաև պարեկային ծառայողների հետ իրականացրել է կարճատև շրջայց՝ տեղում ծանոթանալով ծառայության կազմակերպման ընթացքին։
Դեյվիդ Ալենն այցելել է նաև ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Շիրակի բաժանմունք։
ՆԳ նախարարությունը շարունակում է համագործակցությունը Միացյալ Նահանգների գործընկերների հետ՝ ընդլայնելով ուղղություններն ու ծրագրերը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: