Ջրանջատումներ ունենալու ենք, սակայն կարճ հատվածներով. Ջրային կոմիտեի նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Գրաֆիկի փոփոխությունը մեզ հետ համաձայնեցրած չի եղել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ 

Կոմիտեի նախագահը հաստատեց, որ կան սահմանափակ ջրային ռեսուրսներ հատկապես ամռան պիկ ամիսներին․ «Այսինքն «Վեոլիան» չի խաբում։ Մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է՝ այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի և ինչպիսի փոփոխություններ են լինելու։ 

Նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է անցյալ տարվա նոյեմբերին, բայց այսպիսի աղմուկ չի եղել։ Հասկանում ենք՝ նախընտրական շրջանում ենք, նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում են։ Մենք կարծում ենք, որ այդ ժամանակացույցը կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածների»,- հավելեց Ղալամքարյանը։

Leave a comment