Իրանը պատրաստ է շարունակել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունները։
«Մեր պատվիրակությունը, ինչպես անցյալ անգամ, այստեղ է եկել լիակատար պատրաստվածությամբ։ Մենք այս գործընթացի ընթացքում ցուցադրել ենք մեր լուրջ մոտեցումը։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային հարցերի, Իրանի կողմից միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և պատժամիջոցների վերացման վրա: