Ժնեւում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը, գրել են ԶԼՄ-ները։
Թեհրանը Վաշինգտոնին է ներկայացրել առաջարկներ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Դրանք ներառում են երկրի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ բոլոր պնդումների վերացումը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել փետրվարի 6-ին (Օմանի մայրաքաղաք Մուսկատում) և փետրվարի 17-ին (Ժնեւում)։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն ունի բալիստիկ հրթիռների մեծ զինանոց, այդ թվում՝ կարճ հեռահարության հրթիռներ, որոնք «սպառնալիք են ներկայացնում» Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքում նրա բազաների և տարածաշրջանում նրա դաշնակիցների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Բահրեյնի համար։
Ռուբիոյի խոսքով՝ Իրանի զինված ուժերն ունեն նաև ծովային ակտիվներ, որոնք կարող են սպառնալ միջազգային նավագնացությանը և ԱՄՆ ռազմածովային ուժերին։ «Իրենց միջուկային ծրագրից բացի, նրանք ունեն նաև սովորական զենք, որը նախատեսված է բացառապես Ամերիկայի և ամերիկացիների վրա հարձակվելու համար», – ընդգծեց պետքարտուղարը։