Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցել է 10 մլրդ կՎտ/ժ–ը. հաշվետվություն

https://arm.sputniknews.ru/20260226/hajastanum-elektraenergiaji-artadrutjuny-gerazancel-e-10-mlrd-kvtzhy-hashvetvutjun-99227058.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/958/89/9588977_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c90f822f1a99b897f1c42aef9edc4005.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա, հհ կառավարություն

հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Փաստաթղթում նշված էլեկտրաէներգիայի ծավալի 29.1%-ը ապահովվել է Հայաստանի գործող ատոմակայանի հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն առաջին անգամ գերազանցել է 10 մլրդ կՎտ/ժ (10 մլրդ 10.3 մլն), ինչը 6.7%-ով (շուրջ 630 մլն կՎտ/ժ) ավելի է 2024 թվականի մակարդակից։ Այս մասին ասվում է կառավարության նիստում հաստատված ՀՀ կառավարության 2025 թվականի հաշվետվության մեջ։

Նշված ծավալի 29.1%-ը ապահովվել է ԱԷԿ–ի, 33.6%-ը՝ ՋԷԿ–ի, 21%-ը՝ ՀԷԿ–ի, 16.3%-ը՝ արևային կայանների (այդ թվում ինքնավար) և 0.012%-ը՝ հողմակայանների հաշվին։

2025 թվականին, 2024 թվականի համեմատ, պետ​​բյուջեի եկամուտները աճել են մոտ 307 մլրդ դրամով և հասել 2 տրլն 886.5 մլրդ դրամի: Տարեկան եկամուտների պլանը գերազանցվել է 1.3%-ով:

Ծախսերն ավելացել են մոտ 350 մլրդ դրամով՝ կազմելով 3 տրլն 305.3 մլրդ դրամ: Ծախսերը թերակատարվել են 4.2%-ով:

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2025 թվականին աճել է 10.7%-ով՝ մինչև 9,474 դոլար:

Ճանապարհաշինության ոլորտում ավարտվել են հանրապետության հյուսիսում գտնվող Պուշկինի և Դիլիջանի թունելների վերանորոգման նախագծերը: «Հյուսիս-Հարավ» մայրուղու շրջանակներում ամբողջությամբ ավարտվել է Երևան-Գյումրի մայրուղու վերակառուցումը, վերակառուցվում է Քաջարան-Ագարակ մայրուղին (ավարտվել է առաջին թունելի հորատանցման և երկրորդի մեծ մասի շինարարությունը), կառուցվում են 15 ​​կամուրջներից 14-ը։ 2026 թվականին շինարարությունը կսկսվի նաև Քաջարան-Սիսիան հատվածում։

Leave a comment