Հիլարի Քլինթոնն այսօր ցուցմունք կտա Էփշտեյնի գործով | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր՝ փետրվարի 26-ին, ցուցմունք կտա ԱՄՆ Քոնգրեսի անդամների առջև՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը նախատեսում է Հիլարի Քլինթոնի հետ լսումները սկսել Երևանի ժամանակով ժամը 19:00-ին (Վաշինգթոնի ժամանակով ժամը 10:00-ին)։

Նախկին պետքարտուղարը ցուցմունք կտա իր ամուսնուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնից մեկ օր առաջ: Զույգի և ֆինանսիստի հետ նրանց կապերի նկատմամբ հետաքրքրությունը սրվել է Էփշտեյնի գործի վերաբերյալ նոր ֆայլերի հրապարակումից հետո:

Leave a comment