Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին որևէ մակարդակով նախատեսված չէ։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին չի նախատեսվում։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ աշխատանքային գրաֆիկում և օրացույցում նման ուղևորություն նախատեսված չէ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում 2026-ի մայիսի 4-ին:
The post Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով appeared first on CIVILNET.