Ոչ մի բանն էլ ծանր չեմ տանում. Դավիթ Համբարձումյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի քայլերի մասին

Վերաքննիչ քրեական դատարանի նիստերի դահլիճում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով։

Լրագրող Վահե Մակարյանը Մասիսի նախկին քաղաքապետից հետաքրքրվեց, թե արդյոք Համբարձումյանը ծա՞նր է տանում Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դավաճանությունը։

«Ոչ մի բան էլ ծանր չեմ տանում, վերջում կխոսեմ»,նշել է Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ինչի պատճառով նա ստացել է տիրադավ որակավորումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment