Վերաքննիչ քրեական դատարանի նիստերի դահլիճում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով։
Լրագրող Վահե Մակարյանը Մասիսի նախկին քաղաքապետից հետաքրքրվեց, թե արդյոք Համբարձումյանը ծա՞նր է տանում Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դավաճանությունը։
«Ոչ մի բան էլ ծանր չեմ տանում, վերջում կխոսեմ»,նշել է Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ինչի պատճառով նա ստացել է տիրադավ որակավորումը։