2026 թ. հունվարին կրկին առաջատար է եղել շինարարության ոլորտը. վիճակագրություն

Բաժանորդագրվել

ՀՀ–ում առևտրի շրջանառությունը այս տարվա հունվարին կազմել է ընդամենը 0.7 % (414 մլրդ 744 մլն դրամ)։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. 2026 թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.6% (2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ Այդ մասին այսօր տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Ըստ ներկայացված տվյալների` այս տարվա հունվարին մեր տնտեսության մեջ գերիշխել են շինարարության ոլորտը և էլեկտրաէներգիայի արտադրությունը` գրեթե նույն տոկոսային հարաբերակցությամբ` 18.7 % (22 մլրդ 262 մլն դրամ) և 18.1 % (1 մլրդ 38 մլն դրամ)։

Աճի տեսանկյունից այս ոլորտներին հաջորդում են արդյունաբերական արտադրանքի ծավալը` 10.6 % (229 մլրդ 540 մլն դրամ), ծառայությունների ծավալը` 7.4 % (317 մլրդ 991 մլն դրամ)։

ՀՀ–ում առևտրի շրջանառությունը այս տարվա հունվարին աճել է ընդամենը 0.7 %-ով (414 մլրդ 744 մլն դրամ)։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա ընթացիկ տարվա հունվարին` 2025 թ. նույն ամսվա համեմատ կրճատվել է 12 %–ով՝ կազմելով 1 մլրդ 275 մլն դոլար:

ՀՀ արտահանումը, ինչպես միշտ, ցածր ցուցանիշ է արձանագրել` 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ նվազելով 13.5 %–ով ու կազմելով 176.3 մլրդ դրամ:

Նույնը վերաբերում է ներմուծմանը` այն այս տարվա հունվարին նվազել է 11.2 %–ով՝ կազմելով 308.5 մլրդ դրամ:

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական արժույթի փոխարժեքը այս հունվարին եղել է 379.98 դրամ:

Leave a comment