Վրաստանի խորհրդարանի խոսնակը Զելենսկուն անվանել է անշնորհակալ մարդ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին կտրուկ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ նրան անվանելով անշնորհակալ մարդ, որը արժանի չի Թբիլիսիի աջակցությանը։

«Մեր քաղաքականությունը պարզ է. մենք աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։ Ո՛չ Զելենսկին, ո՛չ նրա տեղակալները, ո՛չ էլ Բրյուսելը արժանի չեն մեր աջակցությանը։ Նրանք անշնորհակալ մարդիկ են», – լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

Նա հատուկ նշել է, որ Զելենսկու Վրաստանի մասին հայտարարությունները համարում է ամոթալի, մասնավորապես՝ նրա որոշումը՝ 2022 թվականին Թբիլիսիից հետ կանչել իր դեսպանին Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելուց հետո։

Միևնույն ժամանակ, խոսնակը ընդգծել է, որ Վրաստանը չի սպասում երախտագիտություն Ուկրաինայի ղեկավարությունից։

«Ուկրաինացի ժողովուրդը իքնը կդատի հենց Զելենսկուն», – ընդգծել է Պապուաշվիլին։

Leave a comment