Լուվրի տնօրենը ազատվել է պաշտոնից աղմկահարույց կողոպուտից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լուվրի տնօրեն Լորենս Դե Կարսը հրաժարական է տվել։ Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականը՝ այն անվանելով «պատասխանատվության դրսևորում»։ Նոր տնօրենի անունը դեռ չի հայտարարվել։

Լորենս Դե Կարսը, մեկնաբանելով իր որոշումը, նշել է, որ շարունակական պաշտոնավարումը «թույլ չի տալիս հաղթահարել թանգարանի վերափոխման և արդիականացման ճանապարհին առկա խոչընդոտները»։

Խոսելով Լուվրում իր գործունեության մասին՝ Դե Կարսը նշել է, որ տնօրենի պաշտոնում անցկացրած չորս տարիների ընթացքում վերականգնել է թանգարանի զարգացումը։ «Ես կարող եմ սխալներ թույլ տալ, սակայն կարծում եմ, որ Լուվրը վերադարձրել եմ ճիշտ ուղու վրա»,- ասել է նա։

Լորենս Դե Կարսը Լուվրի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի սեպտեմբերից։

Նա հրաժարական է տվել չորս ամիս անց այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերի 19-ին դիմակավորված անձինք ցերեկային ժամերին ներխուժել էին Լուվր և կայսերական հավաքածուից գողացել ինը ցուցանմուշ։ Գողացված իրերի թվում եղել են Նապոլեոնին և նրա կնոջը՝ Ժոզեֆինային, պատկանող զարդեր։ Գողության հասցրած վնասը գնահատվել է 88 միլիոն եվրո։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է չորս մարդ, սակայն զարդերը չեն վերադարձվել։

Leave a comment