Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 25-ին Կարագանդայի շրջանում պլանային ուսումնական թռիչք կատարելիս կործանվել է «Սու-30ՍՄ» կործանիչ, հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ անձնակազմը դուրս է ցատկել ինքնաթիռից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի վայրը շրջափակված է։
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով՝ թռիչքների անվտանգության վարչության պետի գլխավորությամբ՝ վթարի պատճառը և հանգամանքները պարզելու համար։