Ղազախստանում Սու-30 ինքնաթիռ է կործանվել․ անձնակազմը ողջ է մնացել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 25-ին Կարագանդայի շրջանում պլանային ուսումնական թռիչք կատարելիս կործանվել է «Սու-30ՍՄ» կործանիչ, հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ անձնակազմը դուրս է ցատկել ինքնաթիռից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի վայրը շրջափակված է։ 

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ստեղծել է հանձնաժողով՝ թռիչքների անվտանգության վարչության պետի գլխավորությամբ՝ վթարի պատճառը և հանգամանքները պարզելու համար։

Leave a comment