Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2104» մակնիշի և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: