Իսրայելը նախազգուշացրել է Լիբանանին, որ հզոր հարվածներ կհասցնի, եթե լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը միջամտի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հակամարտությանը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
«Իսրայելն անուղղակիորեն հասկացրել է Լիբանանին, որ հզոր հարվածներ կհասցնի՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օդանավակայանը, եթե «Հեզբոլլահը» ներքաշվի ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր պատերազմի մեջ»,- գրում է լրատվամիջոցը։