Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են բազմակողմ հարթակներում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները


Փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:


 


Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների: 


 


Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները:

Դիտումների քանակ5

Leave a comment