Անդրադարձել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը |

Փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա քննարկվել են 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընթացիկ գործունեությանը և հետագա քայլերին։

Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել հանձնարարականներ։

Leave a comment