Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը կլինի հիմնական թիրախներից մեկը, եթե ԱՄՆ-ն որոշի լայնածավալ հարված հասցնել Իրանին` հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս սցենարը քննարկվում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից, եթե դիվանագիտությունը կամ սահմանափակ հարվածը չկարողանա Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից։
Լայնածավալ հարձակումը, նշում է CNN-ը, կենթադրի մի շարք միաժամանակյա հարվածներ ամենակարևոր ռազմական և կառավարական օբյեկտներին, այդ թվում՝ ԻՀՊԿ ղեկավարությանը։
Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։