ԻՀՊԿ-ի առաջնորդները կլինի հիմնական թիրախներից մեկը, եթե ԱՄՆ-ն որոշի հարվածել․ CNN

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը կլինի հիմնական թիրախներից մեկը, եթե ԱՄՆ-ն որոշի լայնածավալ հարված հասցնել Իրանին` հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս սցենարը քննարկվում է Վաշինգտոնի վարչակազմի կողմից, եթե դիվանագիտությունը կամ սահմանափակ հարվածը չկարողանա Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից։

Լայնածավալ հարձակումը, նշում է CNN-ը, կենթադրի մի շարք միաժամանակյա հարվածներ ամենակարևոր ռազմական և կառավարական օբյեկտներին, այդ թվում՝ ԻՀՊԿ ղեկավարությանը։

Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։

Leave a comment