«Ֆարս անելուց գոնե նախապես ստուգեք, որ ՀՀ-ի դեմ անթաքույց զավթողական կոնցեպտի մեջ ոտով գլխով թաթախվածներին չբերեք». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Սակայն մեր ներկայիս խաղաղության ճանապարհը նշանավորվել է խորը կորստով։ Մենք պետք է հիշենք պատմական անարդարությունը, որին բախվել են արևմտյան ադրբեջանցիները, ովքեր 1987 թվականից ի վեր բռնի կերպով արմատախիլ են արվել իրենց նախնիների հողերից՝ Հայաստանում։

Հարյուրավոր գյուղեր դատարկվել են, տներ թալանվել, իսկ սրբավայրերը, այդ թվում՝ Երևանի պատմական Կապույտ մզկիթը, պղծվել են կամ ջնջվել է նրանց ինքնությունը»,- սա մի հատված է Ադրբեջանի «քաղհասարակություն» կոչվող ներկայացուցիչների՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին ուղղված նամակից, որը հրապարակվել է Վենսի այցի նախօրեին՝ փետրվարի 9-ին։

Այս նամակի տակ ստորագրած 45 հոգուց մեկը՝ Ռամիլ Իսկանդարլին (Ռամիլ Իսկանդարլի` Ազգային ՀԿ-ների ֆորումի խորհրդի նախագահ), նման բովանդակությամբ նամակ ստորագրելուց չորս օր հետո՝ փետրվարի 13-ին, գալիս է Հայաստան որպես ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչ՝ «խաղաղության կամուրջ» կառուցելու։

Ինչ ասեմ՝ ֆարս անելուց գոնե նախապես ստուգեք, որ ՀՀ-ի դեմ անթաքույց զավթողական կոնցեպտի մեջ ոտով գլխով թաթախվածներին չբերեք, մի տեսակ շատ անարդար է ստացվում խաղաղություն բառի ու հայեցակարգի հանդեպ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment