Թրամփն ասաց՝ «սթենդ ափ», խելոք կանգնել էիր, է՞տ ա քո ինքնիշխանությունը, ինչի՞դ վրա ես իբր հպարտ

Ալիևի հրահանգները 24/7 ռեժիմով անում են, ի՞նչ անկախության մասին է խոսքը, ի՞նչ գործ ունի նրա ստորագրությունը TRIPP-ում, արտապատվիրակում են մեր ինքնիշխանությունը երրորդ կողմին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սուրը գլխներիս կախած է, «шаг влево, шаг вправо», կհարձակվեն, ահաբեկում են, է՞ս է ինքնիշխանությունը, 30 տարի առանց այդ ճանապարհի շատ լավ ապրել ենք։ Ես Բաքվից մի գնացք եմ սպասում, երբ հայ պատանդները կվերադառնան, մեր երազանքն Ադրբեջանից ցորեն ու բենզին բերելը չէ։ Գերագույն ամոթի ժամանակ ենք ապրում, Ալիևը մեր գերիներին «ֆաշիստ» է ասում, ստեղից մի «պու» չկա, բայց Ապրիլյանի ժամանակ ՔՊ-ով գնացել էին Ղարաբաղ։ Հիմա ընդունո՞ւմ եք, որ սեպարատիստ ու օկուպանտ եք, ի՞նչ գործ ունեիք խալխի պետության մեջ, դու էլ գնա, հանձնվիր»,- մեկնաբանեց Շարմազանովը։

Անդրադառնալով խաղաղության մրցանակին՝ ԱԺ նախկին փոխխոսնակը նկատեց, որ Թրամփն ասաց՝ «սթենդ ափ»․ խելոք աշակերտի պես կանգնել էր Ալիևի հետ ու խոսում էր բարեկամությունից․ «է՞դ է քո ինքնիշխանությունը, Ալիևը հաղթած է, դու ինչի՞դ վրա ես իբր հպարտ, դահիճն ու զոհը կարա՞ն ընկերանան»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment